Բնությանը վնաս պատճառելու համար նշանակվել է 600.0 հազար դրամի տուգանք

Բնությանը վնաս պատճառելու համար նշանակվել է 600.0 հազար դրամի  տուգանք

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.02.2016թ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 600.0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 180.0հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: 

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության կանոնների խախտման համար 

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար  ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է  50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման համար

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի հայտնաբերած խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազար դրամի  վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 163,0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է հրացան:

Փետրվար 22, 2016 at 14:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր