Բնությանը պատճառվել է 1.02միլիոն դրամ ընդհանուր գումարի վնաս

Բնությանը պատճառվել է 1.02միլիոն դրամ  ընդհանուր գումարի վնաս

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 22-26.02.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 1.02 միլիոն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 429.5հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 444.0հազար դրամ:

Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության կանոնների խախտման համար 

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 50,0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 120.0հազար դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 391.5հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական  անձի նկատմամբ հաշվարկվել է 18.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական վարույթ:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 6 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 600.0 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 6 որոշում: 

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որսի իրականացման համար

 Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փետրվար 29, 2016 at 16:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր