2015թ-ին Լոռիում եւ Սյունիքում ապօրինի հատվել է 495 ծառ

2015թ-ին Լոռիում եւ Սյունիքում ապօրինի հատվել է 495 ծառ

ԷկոԼուր

2015թ-ին ՀՀ Լոռու եւ Սյունիքի մարզերում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, ՀՀ բնապահպանական տեսչությունը կատարել է ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հայտնաբերել է ապօրինի հատված 495 ծառի կոճղ, բնությանը պատճառվել է 17 040 250 դրամի վնաս: Ամենաշատ ծառահատումներն արձանագրվել են Սյունիքի մարզում:  Այս տվյալները վերցված են  է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Խաժակ Աղաբեկյանի՝ Համահայակական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանի հարցման պատասխան նամակից: Նամակում մասնավորապես նշված է.

«1. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի» անտառտնտեսություն մասնաճյուղում ապօրինի հատված 142 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 2662500 դրամ:

Նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին:

2. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 27 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 655 500 դրամ:

Նյութերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությանԹումանյանի քննչական բաժնին:

3. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 96 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 7077000 դրամ:

Նյութերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնին:

4. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 22 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 841500դրամ:

Նյութերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությանը:

5. Հայտնաբերվել նաեւ ՀՀ Սյունիքի մարզի Ծավ գետի հարակից տարածքներում՝ 208 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 5803750 դրամ: Ներկայումս իրականացվում են տարածքի պատկանելիությունը պարզելու եւ տեղադիրքի ճշգրտման աշխատանքներ:

Նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնին»:

Մարտ 10, 2016 at 16:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր