1.63 միլիոն դրամի վարչական տուգանք՝ բնապահպանական խախտումների համար

1.63 միլիոն դրամի վարչական տուգանք՝ բնապահպանական խախտումների համար

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 16-20.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.63 միլիոն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում և հաշվարկվել 869.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:  

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,14միլիոն դրամ:

Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 5.6 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի  տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է  100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 629.51 հազար դրամ ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ    

Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 60.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ 

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:    

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու  համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:    

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության  բաժնի շրջայցերի ընթացքում  հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:   

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Արմավիրի և Վայոց ձորի տարածքային բաժինների կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Լոռու տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 210.0 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում: 

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 160.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Երևանի  տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 72.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 500.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 162.0 հազար դրամ  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Ապօրինի որսի իրականացման համար 

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ  բաժնի և «Սևան  ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում  առգրավվել է 14.0կգ /50հատ/ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Երևանի տարածքային բաժինի  կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 21.0կգ /51 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում  առգրավվել է 35կգ /101 հատ/  «սիգ» տեսակի ձուկ:

Մայիս 25, 2016 at 12:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր