Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում

Երկրաշարժ  Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում

ԷկոԼուր

Այսօր`  հուլիսի 12-ին, ժամը 14.14-ին, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ 41.200 և արևելյան երկայնության 43.920 (Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք):

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հուլիս 12, 2016 at 15:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր