Շրջակա միջավայրին պատճառվել է 1.66 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին պատճառվել է 1.66 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր     

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11-15.07.2016թ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.4միլիոն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել 1.66միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.25 միլիոն դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի  3 որոշում՝ 200.0 հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 574.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված թվով 3 գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 574.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի՝  50.0 հազար դրամի որոշում, որից՝

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի քարի փոշի տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:   

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 10 որոշում՝ 1000.0 հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 1084.0 hազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Երևանի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 600.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 594.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 270.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 112.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 108.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 143.0 հազար դրամ ընդհանուր գումարով, որից՝

Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության արդյունքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության  փաստի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ապօրինի ձկնորսության փաստի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 3.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հուլիս 18, 2016 at 16:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր