

ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կոլեկտիվն իր խորին վիշտն է արտահայտում մեր գործընկերոջ՝ լրագրող, վերլուծաբան, հրաշալի մարդ և ընկեր Հարություն Խաչատրյանի մահվան կապակցությամբ:
Հարությունը ժուռնալիստիկայով սկսեց զբաղվել 1990-ականներին՝ լինելով կայացած գիտնական: «Նոյյան Տապան» տեղեկատվական գործակալությունում Հարութը մեկն էր, ով տրամադրություն էր ստեղծում, աջակցում էր բոլորին, ով դրա կարիքն ուներ: Ամենավառ հիշողությունները նրա մասին են, նրա պրոֆեսիոնալիզմի, նրա հրաշալի հոգու մասին:
Հուլիս 28, 2016 at 15:05
