

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.08.2016թ. կայացվել է 0.85մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 1.13միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.43 միլիոն դրամ:
Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 970.9 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 180.0հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 790.9 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ.
Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0 հազար դրամի և հաշվարկվել է 79.25 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 79.25հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Երևանի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ.
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հազար դրամի. որից՝
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.
կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազար դրամ ընդհանուր գումարով, որից՝
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում.
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 84.0hազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների և կենսառեսուրսների վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 72.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար.
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0 հազար դրամ ընդհանուր գումարով, որից՝
Շիրակի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ, 3կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Օգոստոս 22, 2016 at 17:30
