ԿԱՆԱԴԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ԿԱՆԱԴԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

www.mnp.am

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում նախարար Արամ Հարությունյանի և կանադական գործարարների միջև: Հանդիպման ժամանակ քննարկվել է «Հանքարդյունաբերական թափոնների` պոչամբարների և առանց թափոնների արտադրության» ներդրումային ծրագիրը: Այս ծրագիրը ենթադրում է նորագույն տեխնոլոգիաների ներդրում, ինչի միջոցով պոչամբար մտնող թափոնները, որոնք պարունակում են նաև վտանգավոր նյութեր` դառնում են անվտանգ, այս դեպքում արդեն հնարավոր է դառնում հողերի ռեկուլտիվացիան:

Այս տեխնոլոգիաների առկայության դեպքում վնասակար նյութերի ֆորմուլան փոխվում է և վերամշակվելուց հետո մնում է միայն չոր գոյացություն: Նախարարը կարևորեց այս ծրագրի ներդրումը մեր երկրում և առաջարկեց, որպեսզի այն դառնա «Կանաչ ծրագիր», ինչն էլ կքննարկվի հասարակական կազմակերպությունների, մամուլի և այլ շահագրգիռ կողմերի հետ: Ծրագրի արդյունավետությունից ելնելով` այս փորձը կկիրառվի նաև մյուս հանքարդյունահանողների մոտ: Նախարարը հույս հայտնեց, որ ծրագրի շուրջ համագործակցությունը կիրականանա և այն կդառնա շարունակական: 

Մարտ 31, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր