1.78 միլիոն դրամի տուգանքի 20 որոշում` բնապահպանական խախտումների համար

1.78 միլիոն դրամի տուգանքի 20 որոշում` բնապահպանական խախտումների համար

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 22-26.08.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.78 միլիոն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել 640.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 693.0 հազար դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանությա նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես`

Հողերի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 80.0 հազար դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 60.0 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից`

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ.
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150.0հազար դրամ ընդհանուր գումարով, որից`

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխելու համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում:

Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 150.0 հազար դրամի, որից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 14 որոշում՝ 1.400.0հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 576.0 hազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամի վարչական տուգանքի 2 որոշում:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 10 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1000.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 504.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վերահսկողական աշխատանքների իրականացման ընթացքում արձանագրված ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 36.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 36.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Հաշվարկվել է 4.0 հազար դր.գումարի 1 վնասի արձանագրություն շրջակա միջավայրին հասցված վնասի համար,որից`

Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետ համատեղ ստուգայցի արդյունքում հայտնաբերվել է մեկ ապօրինի ձկնորսության դեպք: Հաշվարկվել է 4.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Օգոստոս 29, 2016 at 13:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր