

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 19-24.09.2016թ. ժամանակահատվածում կայացվել է 0.87միլիոն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 0.44 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5 միլիոն դրամ:
Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 63.0 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝ Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված անհայտ անձի վերաբերյալ կազմված թիվ 044 անտառխախտման արձանագրությունը` 13 ապօրինի հատված ծառի համար ընդհանուր 867,500 ՀՀ դրամ վնասով, հաշվարկվել և ուղարկվել է դատախազության տարածքային ստորաբաժանում` համապատասխան ընթացք տալու համար:
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձ ապօրինի հատված երկու ծառի համար ենթարկվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝
Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Թափոնների տեղադրման ոլորտ
Թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0 հազար դրամի վարչական տուգանք:
Թափոնների անձնագրերը սահմանված կարգով համաձայնեցման չներկայացնելու համար Արմավիրի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0 հազար դրամի վարչական տուգանք:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում.
Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 400.0 հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 360.0 hազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝
Տավուշի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 360.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս (10մ3 վառելափայտ):
Ապօրինի որսի իրականացման համար.
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 170.0 հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 20.0 hազար դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է է 20.0 հազար դրամի կենդանական աշխարհին պատճառված վնաս (20 հատ գետի կողակ ձուկ):
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 15 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Սեպտեմբեր 26, 2016 at 18:24
