

ԷկոԼուր
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար: Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար: Նախագահի այլ հրամանագրերով Յուրի Խաչատուրովը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից և նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչությունը:
Հոկտեմբեր 03, 2016 at 14:03
