

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության 4 ՊՈԱԿ-ներ միավորվում են: Որոշումն ընդունվեց դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստում:
«Թափոնների ուսումնասիրության կենտրոն», «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն», «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ների միաձուլմամբ ստեղծելու է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը: ՊՈԱԿ-ների միավորումը պայմանավորված է ՀՀ վարչապետի հանձնարարականով կրճատել ՊՈԱԿ-ները և օպտիմալացնել դրանց գործունեությունը:
ՊՈԱԿ-ների միավորման արդյունքում կկրճատվի 21 հաստիք, ինչի արդյունքում տնտեսված 20.0 միլիոն դրամ գումարը նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից հատկացվող ծախսերից չնվազեցնել և ուղղել ՊՈԱԿ-ի աշխատանքային և տեխնիկական պայմանների բարելավմանը (համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, տարածքի բարելավում):
Դեկտեմբեր 16, 2016 at 17:04
