«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է 8 ծառ

«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է 8 ծառ

ԷկոԼուր

«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները շաբաթվա ընթացքում Դիլիջան քաղաքի բնակչությանն են տրամադրել` քամատապալ, հողմատապալ ծառերի փայտանյութից առաջացած 27 մ³ վառելապայտ:

Ազգային պարկի աշխատակիցների կողմից` շուրջoրյա հերթապահության ժամանակ հայտնաբերվել է մեկ անտառխախտման դեպք. Ապօրինի հատվել է 8 ծառ: Կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին և Դիլիջանի ոստիկանության բաժին:

Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեկտեմբեր 21, 2016 at 14:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր