Ոստիկանությունը վերաորակավորեց ՀԿ-ների դիմումը սուտ մատնությունից զրպարտության

Ոստիկանությունը վերաորակավորեց ՀԿ-ների դիմումը սուտ մատնությունից զրպարտության

ԷկոԼուր

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը՝ ի դեմս ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության 1-ին բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հ. Մկրտչյանի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանին և «ԷկոԻրավունք» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Արթուր Գրիգորյանին ուղարկեց որոշում՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Որոշման մեջ նշված է, որ. «Ինգա Զարաֆյանը և Արթուր Գրիգորյանը դիմել են ԿՀԴՊ ԳՎ պետին դիմում հաղորդումներով այն մասին, որ «facebook» սոցիալական ցանցում անհայտ անձանց կողմից բացված «փակագծերից դուրս» անվանումով էջում 2016թ. նոյեմբերի 25-ին տեղադրվել է տեսանյութ, որում, կատարելով սուտ մատնություն, իրենց մեղադրում են առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ:

Վերոգրյալի կապակցությամբ տված բացատրություններով Ինգա Զարաֆյանը և Արթուր Գրիգորյանը հերքել են տեսանյութում հնչեցված՝ իրենց կողմից երբևէ շորթում կատարելու վերաբերյալ հանգամանքները և խնդրել ոստիկանության աջակցությունը՝ տեսանյութը ստեղծող անձանց հայտնաբերելու հարցում: Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խնդրո առարկա տեսանյութը տեղադրված է «facebook» սոցիալական ցանցում գրանցված «փակագծերից դուրս» անվանումով էջում, որում ներկայացված չէ անհատականացնող որևէ տվյալ (Էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, գործունեության հասցեն և այլն), ինչը հնարավորություն կընձեռնի նույնականացնել էջի օգտատիրոջը և կատարել անհրաժեշտ պարզաբանումներ: Բացի այդ, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում գրանցված (Փակագծերից դուրս) անվանումով կազմակերպություն չի հայտնաբերվել: Միևնույն ժամանակ Ինգա Զարաֆյանի և Արթուր Գրիգորյանի կողմից նկարագրված արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով (Սուտ մատնություն) նախատեսված հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել, մինչդեռ հիմնավորվել է, որ առկա են զրպարտության հատկանիշներ, ինչը ենթակա է լուծման քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում՝ նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքում 2010թ. կատարված փոփոխություններով 136-րդ (Զրպարտություն) հոդվածն ապաքրեականացվել է ու նախատեսվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով»:

Դեկտեմբեր 28, 2016 at 17:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր