2017-ին կընդունվի 2 հայեցակարգ՝ նվիրված Հայաստանի անտառներին

2017-ին կընդունվի 2 հայեցակարգ՝ նվիրված Հայաստանի անտառներին

ԷկոԼուր

«ՀՀ անտառների տարածքը զգալի կրճատվել է, ընկել է անտառների արտադրողականությունը և պաշտպանական ունակությունը։ Անտառներին մեծ վնաս են հասցնում ապօրինի անտառհատումները, որոնք շարունակվում են մինչ այսօր: Ապօրինի անտառհատումների հետևանքով տարեց-տարի նվազում է բարձրարժեք ծառատեսակների քանակը` փոխարինվելով ավելի ցածրարժեք ծառատեսակներով և թփուտներով»: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2017թ-ի գործողությունների ծրագրում, որը հաստատվեց սույն թվականի հունվարի 12-ին:

Այս կապակցությամբ գործադիրը պատրաստվում է 2017-ին ընդունել «Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման հայեցակարգ»ը: Ակնկալվում է, որ իրավական ակտի կիրառմամբ՝
• կատարելագործվի վերահսկողության համակարգը,
• կրճատվեն ապօրինի անտառհատումները:
• կապահովվի անտառների ամբողջականությունը
• կավելանան անտառածածկ տարածքները:

2017թ-ին գործադիրը նախատեսում է նաև ընդունել «Հայաստանի Հանրապետության անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգ»-ը, որտեղ հստակ կուրվագծվեն առաջիկա տարիների համար անտառային ոլորտի զարգացման ուղիները:

 

Հունվար 12, 2017 at 18:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր