Անտառտնտեսություններին հանձնարարվեց առաջարկություններ ներկայացնել անտառային տարածքների զարգացման վերաբերյալ

Անտառտնտեսություններին հանձնարարվեց առաջարկություններ ներկայացնել անտառային տարածքների զարգացման վերաբերյալ

ԷկոԼուր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանձնարարել է անտառային տնտեսությունների տնօրեններին ներկայացնել առաջարկություններ անտառային տարածքների զարգացման վերաբերյալ: Նախարարը հանձնարարականը տվել է օրերս գյուղատնտեսության նախարարությունում ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ:

Նախարարն ընդգծել է, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել ոչ միայն անտառային ռեսուրսների պահպանման, այլև անտառային տարածքների ավելացման և զարգացման ուղղությամբ, որի նպատակով մշակվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգ: Այդ համատեքստում Իգնատի Առաքելյանը կարևորել է ներդրումների իրականացումը, այդ թվում` նաև միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներգրավմամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հունվար 19, 2017 at 13:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր