Որտեղի՞ց են մարդիկ ձեռք բերել չհաշվառված 773.738 խմ վառելափայտը

Որտեղի՞ց են մարդիկ ձեռք բերել չհաշվառված 773.738 խմ վառելափայտը

ԷկոԼուր

«Բնակելի հատվածում էներգիայի սպառման հետազոտություն 2015» հաշվետվության տվյալները վառելափայտի սպառման ծավալների մասին՝ մոտ 2 միլիոն խմ, անհանգստացնող են, քանի որ վկայում են անտառի գերսպառման մասին:

Վառելափայտի սպառման մեծ ծավալների մասին փաստում է նաև «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Ի պատասխան ԷկոԼուրի հարցման՝ Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է. «Օգտագործելով փայտանյութի սպառման շուկայի վերլուծության մեթոդաբանությունը՝ «ԱՊՄԿ» ՊՈԱԿ-ի կողմից ՀԿ-ների օգնությամբ սոցիոլոգիական հարցումների միջոցով ձեռնարկվել և իրականացվել է Հայաստանի Հանրապետության 2013-2014թթ. ազգաբնակչության կողմից օգտագործված վառելափայտի վերաբերյալ ներքին սպառման շուկայի ուսումնասիրություն, որի ամփոփման արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում սպառված վառելափայտի ծավալը կազմել է /1.395731խմ պահ./ 977011.7խիտ/խմ:
Գծապատկեր

Վերը նշված տվյալները ըդգրկվել են«Անտառային ոլորտիբարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծում և ներկայացվել համապատասխան գերատեսչություններին:

         Ինչ վերաբերվում է 2016-2017թթ. ձմռանն օգտագործված վառելափայտի ծավալներին կենտրոնը նախատեսում է սույն թվականի գարնանից իրականացնելու ուսումնասիրություններ, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

Այսինքն՝ ներքին շուկայում սպառված վառելափայտի ընդհանուր ծավալը 2013-2014թթ-ին կազմել է 977.011,7խիտ/խմ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնության հատուկ պահպանվող տարածքների կողմից իրացված փայտանյութի ծավալը եղել է 71.274խմ, «Արցախանտառից» ներմուծված վառելափայտի ծավալը՝ 20 000խմ, սեփական այգիներից օգտագործված վառելափայտի ծավալը՝ 112 000 խմ, չհաշվառված օգտագործվող վառելափայտի ծավալը՝ 773.738 խմ:

 

Փետրվար 03, 2017 at 15:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր