Հայաստանը պատրաստվում է մինչև 2020 թվականը էներգասպառումը կրճատել 37.4%-ով

Հայաստանը պատրաստվում է մինչև 2020 թվականը էներգասպառումը կրճատել 37.4%-ով

ԷկոԼուր

Հայաստանը պատրաստվում է մինչև 2020 թվականը էներգասպառումը կրճատել 37.4%-ով: 2020 թվականին ակնկալվող թիրախային էներգախնայողությունը գնահատվում է գումարային 40 միլիարդ կՎտժ՝ 2010-2020 թվականների ժամանակահատվածում:

Այս մասին նշված է «2017-2018 թթ. ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլ» փաստաթղթում, որին գործադիրը հավանություն տվեց փետրվարի 2-ին:

Նշենք, որ ՀՆԱ-ի էներգատարության և մեկ շնչին ընկնող էներգիայի սպառման ցուցանիշներով Հայաստանը զիջում է տարածաշրջանի, ԵՄ անդամ և էներգետիկ համայնքի երկրներին:
ՀՀ կառավարությունը էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը դիտում է որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության բարձրացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել ծրագրի իրականացման նկատմամբ:

 

Փետրվար 03, 2017 at 18:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր