Շուրջ 1.4 միլիոն երեխա գտնվում է մահվան վտանգի տակ

Շուրջ 1.4 միլիոն երեխա գտնվում է մահվան վտանգի տակ

ԷկոԼուր

Շուրջ 1.4 միլիոն երեխա գտնվում է մահվան վտանգի տակ Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Եմենում սննդի անբավարարության պատճառով: Պարենային անբավարարության ահազանգը հնչեցրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

Նիգերիայի հյուսիս-արևելքում սովի մատնված երեխաների թիվը հասնում է 450 հազարի:
Սոմալիում երաշտի և տասնամյաների հակամարտության պատճառով 6.2 միլիոն մարդ սննդի և հումանիտար օգնության կարիք ունի: Նրանցից 185 հազարը երեխաներ են, և այդ թիվը մոտակա ամիսների ընթացքում, սպասվում է, որ կհասնի 270 հազարի:

Հարավային Սուդանում կոնֆլիկտների, աղքատության և անվտանգության բացակայության պատճառով թերսնուցումից տառապում է 270 հազար երեխա:

Եմենում թերսնուցումից տառապում է 462 հազար երեխա, ինչը 200 տոկոսով ավելի է 2014թ-ի նկատմամբ:

«Միլիոնից ավելի երեխաների համար քիչ ժամանակ է մնացել: Մենք դեռ կարող ենք շատերի կյանքը փրկել: Պետք է արագ գործել»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը:

Լուսանկարը վերցված է www.unicef.org կայքից:

Փետրվար 22, 2017 at 12:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր