Երկու հանձնարարական ՀՀ բնապահպանության նախարարին

Երկու հանձնարարական ՀՀ բնապահպանության նախարարին

ԷկոԼուր

Մարտի 2-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյաը երկու հանձնարարական տվեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Առաջին հանձնարարականի համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է երկամսյա ժամկետում ուսումնասիրի բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատի փոքրածավալ և նվազ վտանգավորություն ներկայացնող աղտոտողներին և մշակի պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների վճարման, նախագծերի և հաշվետվությունների համար: Հանձնարարականի կապակցությամբ վարչապետը նշել է, որ բնապահպանական վճարների հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն թղթաբանությունը, հաշվետվությունների ներկայացման ձևը և ծավալը նույնն է բոլոր աղտոտողների համար: «Չունենալով աղտոտման և վճարումների մեծ ծավալներ, փոքր ծավալի աղտոտողները զգալի ժամանակ և ռեսուրսներ են ծախսում նախագծերի, ուսումնասիրությունների և հաշվետվությունների համար, իսկ լիազոր մարմինները զգալի աշխատանքային և այլ ռեսուրսներ են ծախսում վերջիններիս հսկողության, տեղեկատվության հավաքագրման, ամփոփման և վերլուծության համար»,- ասել է վարչապետը:

Վարչապետի մյուս հանձնարարականով ՀՀ բնապահպանության նախարարությունը երկամսյա ժամկետում պետք է մշակի ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին ՀՀ օրենքով մասհանումներ ստացող ազդակիր համայնքների որոշման կարգ, որը կներառի բոլոր ազդակիր համայնքներին և նպատակ կունենա հնարավորինս նվազեցնել վնասակար ազդեցությունները։

Մարտ 02, 2017 at 17:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր