

ԷկոԼուր
Մարտի 8-ին Վանաձոր քաղաքի անտառպետության 4-րդ պահաբաժնի հատվածում այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք և ջերմահարվել՝ մոտ 250 եղևնի: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Վանաձորի անտառպետության 5 աշխատակից:
Հրդեհը մարվել է 19:20-ին:
Մարտ 10, 2017 at 13:11
