Հայաստանում և ևս 4 երկրներում մակաբույծների դեմ պայքարի համար Ռուսաստանը հատկացրել է 3,3 միլիոն դոլար

Հայաստանում և ևս 4 երկրներում մակաբույծների դեմ պայքարի համար Ռուսաստանը հատկացրել է 3,3 միլիոն դոլար

ԷկոԼուր

Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում մակաբույծների դեմ պայքարի համար Ռուսաստանը հատկացրել է 3,3 միլիոն դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից:

Նշվում է, որ այդպիսով Ռուսաստանն աջակցում է ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությանը (ՖԱՕ)՝ սննդամթերքի անվտանգության բարձրացման գործում և սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ դեղերի նկատմամբ կայուն միկրոօրգանիզմների դեմ պայքարում: ՖԱՕ-ի փորձագետները կօգնեն ազգային իշխանություններին արդյունավետորեն պայքարել գյուղատնտեսության ոլորտում միկրոօրգանիզմների դեմ: Խոսքն այն մակաբույծների մասին է, որոնք ձեռք են բերել դիմադրողականություն հակամանրէային պրեպարատների նկատմամբ:

«Այսօր հակաբիոտիկներն ու այլ հակամանրէային պրեպարատները կորցնում են իրենց արդյունավետությունը: Շատ դեպքերում դա տեղի է ունենում նրանց առանց անհրաժեշտության հաճախակի օգտագործման հետևանքով: Սա նշանակում է, որ մանրէները, ինչպես նաև սնկերն ու մակաբույծներն այնքան են փոխվում, որ նման պրեպարատներն այլևս նրանց վրա չեն ազդում», - նշված է ՄԱԿ-ի կայքում:

«Հակամանրէային պրեպարատների նկատմամբ դիմադրողականության խնդիրը սերտ կապված է առողջապահության և շրջակա միջավայրի հետ: Եթե մենք այս խնդրին ուշադրություն չդարձնենք, առջևում մեզ սպասելու է «մշուշոտ» ապագա», - նշել է ՖԱՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մարիա Հելենա Սեմեդոն:

Լուսանկարը՝ ՄԱԿ-ի պաշտոնական կայքից:

Ապրիլ 05, 2017 at 17:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր