Panorama.am
Բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի մշտական համակարգող Դաֆինա Գերչեևային:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր այն ծրագրերը, որոնց շուրջ համագործակցում են նախարարությունը և ՄԱԿ-ի գրասենյակը:
Բնապահպանության նախարարությունը և ՄԱԿ-ի ԶԾ համագործակցում են «ՄԱԿ-ի Զարգացման Աջակցության Շրջանակներ» փաստաթղթի ներքո, որով սահմանվում են համագործակցության ուղղությունները` ելնելով պետության առաջնայնություններից և կարիքներից: Ներկայում ՄԱԿ-ի ԶԾ հետ համագործակցությունը իրականացվում է կառավարության կողմից 2009 թ-ին հաստատված «ՄԱԿ-ի Զարգացման Աջակցության Շրջանակներ 2010-2015թթ. համար» /ՄԱԶԱՇ-UNDAF/ փաստաթղթի շրջանակում:
Կողմերը համագործակցում են մոտ 15 տարի: Համագործակցության ընթացքում իրականացվել են 23 ազգային և 6 տարածաշրջանային ծրագրեր:
Ներկայում իրականացվում են 7 բնապահպանական ծրագրեր` էներգորադյունավետության և կլիմայի փոփոխության, ինչպես նաև բնական ռեսուրսների կայուն օգտագործման և պահպանության բնագավառներում:
Վերջում Ա. Հարությունյանը կարևորել է հանդիպումն ու հույս հայտնել, որ այն շարունակական կլինի և իր դրական արդյունքները կտա:
Ապրիլ 22, 2010
