Գոշ լճի տարածքում աշխատանքները դադարեցվել են

Գոշ լճի տարածքում աշխատանքները դադարեցվել են

ԷկոԼուր

Սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվական միջոցներում հրապարակվեց ահազանգ, որ Գոշ լճի տարածքում ծանր տեխնիկա է աշխատում` խախտելով տեղի լանդշաֆտը և էկոհամակարգը:
Գոշ լիճը գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Այն 60 տարով վարձակալության է հանձնված «Վենդոռ» ՍՊԸ-ին: Վարձակալության նպատակն է կազմակերպել հանգստյան գոտի և մատուցել սպասարկման ծառայություններ:

ՀՀ բնապահպանության նախարարությունից ԷկոԼուրին հայտնեցին, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Տավուշի մարզային կառույցի ներկայացուցիչները «Դիլիջան» ազգային պարկի վարչակազմի հետ միասին եղել են Գոշ լճի տարածքում: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Վենդոռ» ՍՊԸ-ն մաքրման աշխատանքներ է կատարել Գոշ լճի շրջակայքում: Ներկայումս աշխատանքները դադարեցված են, քանի որ ընթանում են ուսումնասիրություններ:

Լուսանկարը վերցված է www.hetq.am կայքից:

Ապրիլ 11, 2017 at 12:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր