ԷկոԼուր
Ապրիլի 10-ին սոցիալական ցանցերում և մամուլում տարածվել է տեսաձայնագրություն, որում երևում էին կտրատված ծառեր ՀՀ Տավուշի մարզի Իջևանի շրջանի անտառներում` Աշոտ Երկաթի բերդ տանող ճանապարհին:
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատում իրականացրած երկու քաղաքացի` Հ. Ռ.-ն և Պ. Դ.-ն: Տեղում արձանագրվել է 23 ապօրինի հատված ծառ: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ:
Ապրիլ 11, 2017 at 16:32