

ԷկոԼուր
Երևանում և Տավուշում կատարված ապօրինի ծառահատումների պատճառով բնությանը պատճառվել է 7.5 միլիոն դրամի վնաս:
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական տարածքում հատված 29 ծառերի համար հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2.86 միլիոն դրամ գումարի վնաս և գործին համապատասխան ընթացք տալու համար այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 14 ծառի համար կայացվել է 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1.81 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ ԲՆ-ի «Թեժ գծի» ահազանգերի հիմքերով ՀՀ բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի կողմից «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված 14 ծառ, հաշվարկվել է պետությանը պատճառված 1.9 միլիոն դրամ գումարով վնաս:
Իջևանի անտառտնտեսության «Աշոտ Երկաթ» բերդ հատվածում հատված 21 ծառի համար հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված 0.93 միլիոն դրամ գումարի վնաս:
Կազմվել է 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում: Կազմված ակտերի վերաբերյալ իրազեկվել է ոստիկանությանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ապրիլ 19, 2017 at 12:00
