Ապրիլի 22-ին «Մայր Երկիր մոլորակի» օրը հիշեցնում է, որ մեր գոյության համար պարտական ենք Երկիր մոլորակին և նրա էկոհամակարգին

Ապրիլի 22-ին «Մայր Երկիր մոլորակի» օրը հիշեցնում է, որ մեր գոյության համար պարտական ենք Երկիր մոլորակին և նրա էկոհամակարգին

ԷկոԼուր

Ապրիլի 22-ին աշխարհում նշվում է «Մայր Երկիր մոլորակի» օրը: Օրը Բոլիվիայի նախաձեռնությամբ հռչակվել է 2009 թվականի ապրիլի 22¬-ին ՄԱԿ-¬ի Գլխավոր ասամբլեայի 63¬-րդ նստաշրջանում:

«Մայր Երկիր մոլորակի» օրը կոչված է հիշեցնելու, որ մեզանից յուրաքանչյուրն իր գոյության համար պարտական է մեր մոլորակին և նրա էկոհամակարգին: Այդ օրը մարդկությանը հիշեցնում է իր կոլեկտիվ պարտականության մասին՝ ապրել և գործել բնության հետ ներդաշնակ, որպեսզի տնտեսական, սոցիալական և էկոլոգիական ոլորտներում մեր գործունեությունը վնաս չպատճառի բնությանը և ապահովի Երկրի պահպանումն ապագա սերունդների համար: 2017թ-ի «Մայր Երկիր մոլորակի» օրվա թեման է «Գրագիտություն էկոլոգիայի և կլիմայի հարցերում»:

ՄԱԿ-ը օրվա կապակցությամբ հայտնում է. «Կրթությունը առաջընթացի հիմքն է: Մոլորակի յուրաքանչյուր բնակիչ պետք է լավ հասկանա կլիմայի փոփոխության հարցերը և գիտակցի մեզ սպառնացող վտանգների մասշտաբները: Մենք պետք է զինենք յուրաքանչյուրին անհրաժեշտ գիտելիքներով, որպեսզի մարդիկ գիտակցված պաշտպանեն շրջակա միջավայրը:

Էկոլոգիայի և կլիմայի հարցերում գրագիտությունը մարդկանց կմղի պատասխանատու քայլերի շրջակա միջավայրի օգտին օրենքների ընդունման գործում, և որ ամենակարևորն է, այն էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների և նոր աշխատատեղերի ստեղծման հիմքն է»:

Ապրիլ 22, 2017 at 19:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր