Վարչապետը հանձնարարեց մշակել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր

Վարչապետը հանձնարարեց մշակել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր

ԷկոԼուր

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անտառների կառավարման ներկա մակարդակը գնահատել է անբավարար: «Անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին: Կարևորում եմ գիտական և տեխնիկական նորագույն միջոցների կիրառումը և կառավարման մարմինների փոխկապակցված ու հետևողական աշխատանքը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նա հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին 2-ամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման, վերականգնման և պահպանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ցանկը և դերը, կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտի կատարելագործման ուղղությամբ հստակ առաջարկություններ և գործողությունների ծրագիր: Հանձնարարվել է ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների, գործիքների և տեխնոլոգիաների ներդրման գործողությունների ծրագիր։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է, սերտ համագործակցելով բնապահպանական պետական տեսչության և իրավապահ մարմինների հետ, մշակել և իրականացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է 1-շաբաթյա ժամկետում ուսումնասիրել վերջին երեք ամիսների ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում բնապահպանական հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կողմից բարձրաձայնված անտառահատումների խնդիրները, քննարկել, վերլուծել և ներկայացնել հաշվետվություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Ապրիլ 27, 2017 at 14:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր