2017թվականին կանտառապատվի 155 հա տարածք

2017թվականին կանտառապատվի 155 հա տարածք

ԷկոԼուր

2017 թվականին կանտառապատվի 155 հա տարածք: Նախատեսվում է ավարտին հասցնել Սևանա լճին հարակից 20 և Երևանի Նուբարաշեն վարչական շրջանին հարակից 35 հեկտար տարածքների անտառապատման աշխատանքները, անտառտնկումներ և ցանկապատման աշխատանքներ իրականացնել Հրազդանի անտառտնտեսության 100 հա տարածքում:

Այս մասին հայտնել է ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

Նիստում քննարկվել են Հիմնադրամի 2016 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները, անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող հարցեր:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է հանրապետությունում անտառների վերականգնման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանքների իրականացումը:

Ապրիլ 27, 2017 at 14:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր