ՀՀ վարչապետը պահանջել է խիստ հսկողություն իրականացնել ապօրինի անտառահատումները կանխելու համար

ՀՀ վարչապետը պահանջել է խիստ հսկողություն իրականացնել ապօրինի անտառահատումները կանխելու համար

ԷկոԼուր

«Անտառի հերն անիծում են: Դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, պետք է չհանդուրժեք նման դեպքերը»,- ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 11-ին ՀՀ բնապահպանության նախարարություն կատարած այցի ժամանակ: Նա նշել է, որ պետք է խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներին առաջարկություններ ներկայացնել անտառների կառավարման և հսկողության գործառույթների տարանջատման, ինչպես նաև Բնապահպանական պետական տեսչության բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Մայիս 12, 2017 at 18:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր