

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում վերանշանակվեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ բնապահպանության նախարարի նշանակման հրամանգիրը ստորագրեց մայիսի 31-ին:
Նշենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված նոր կառավարությունն ունի 18 նախարարություն: Բոլոր նախարարները վերանշանակվեցին բացի արդարադատության նախարարից: Այս պաշտոնում Արփինե Հովհաննիսյանին փոխարինեց Դավիթ Հարությունյանը:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար վերանշանակվեց Վաչե Գաբրիելյանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյանը, ՀՀ առողջապահության նախարար` Լևոն Ալթունյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար` Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ գյուղատնտեության նախարար` Իգնատի Առաքելյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար` Աշոտ Մանուկյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար` Լևոն Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարար` Արմեն Ամիրյանը, ՀՀ պաշտպանության նախարար` Վիգեն Սարգսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` Սուրեն Կարայանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ֆինանսների նախարար` Վարդան Արամյանը:
Հունիս 01, 2017 at 13:02
