Բնությանը պատճառվել է 1.3 միլիոն դրամի վնաս

Բնությանը պատճառվել է 1.3 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 31.07.-04.08.2017թթ ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում կայացվել է 1.33 միլիոն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 1.3 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.74մլն.դրամ գումար:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում 450 հազ. դրամի և հաշվարկվել է 867.75հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար/ապօրինի հատվել է 3 ծառ/ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 172.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության ԼՄՎ Թումանյանի բաժնի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 2 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 93.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների մասնաճյուղերի կողմից կազմված արձանագրությունների հիման վրա կայացրել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկել է 453.75 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք: Իրավախախտը ենթարկվել է 50.0 հազար դրամի չափով վարչական տուգանքի և հաշվարկվել է 27.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 7 ծառ/ կայացրել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 81.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 40.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում` 500.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 431.7 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`

Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության բաժիններից ստացված արձանագրությունների հիման վրա 4 իրավախախտի նկատմամբ կայացրել է 400.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկել է 323.7 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի 1 որոշում և հաշվարկվել է 108.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազար դրամի, որից՝
Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150.0հազ.դրամի, որն է`
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի խախտման համար

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0հազ.դրամ գումարով, որն է`
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՕԱԿ ի կազմած արձանագրության հիման վրա մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80.0 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Օգոստոս 04, 2017 at 18:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր