Վայոց ձորի հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա

Վայոց ձորի հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա

ԷկոԼուր

Վայոց ձորի հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Աղբյուրի համաձայն` օգոստոսի 15-ին, ժամը 09:21-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին:

Օգոստոսի 14-ին` ժամը 08:50-ի դրությամբ այրվել է մոտ 450-500 հա խոտածածկ տարածք, որից 240 հա անտառածածկ տարածք:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն` հրդեհի հետևանքով «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը մեծ վնաս է պատճառվել։ Այրվել են կաղնիներ, հացենիներ, թխկիներ, հատուկ նշանակության թփեր, գիհու արժեքավոր նոսրուտներ։ Այդ նոսրուտների ամբողջությունը համարվում է ռելիկտային անտառ, որը գրեթե չվերականգնվող է։ Նշված անտառային հատվածը բնապահպանական մեծ նշանակություն ունեցող տարածք է` յուրահատուկ և սակավ տարածում ունեցող լուսավոր (գիհու նոսրուտներ) անտառ։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ն ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է հետևել անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։

Հիշեցնենք, որ Վայոց ձորում` Արտավան համայնքում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 10-ին:

Օգոստոս 15, 2017 at 12:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր