

ԷկոԼուր
Արդեն երեք օր է` ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի հարևանությամբ գտնվող անտառի հրդեհը չի հաջողվում ամբողջությամբ մարել: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայության հաղորդում է, որ առկա են ծխացող օջախներ, սակայն, իրավիճակը վերահսկելի է և աշխատանքներ են տարվում հրդեհի ամբողջական մարման համար։ Հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 3-ին Ղազարավան (Նազրվան) գյուղի սկզբնամասում և քամու հետևանքով տարածվել է՝ ընդգրկելով հարակից տարածքները։ Այրվել են հիմնականում բնաշիվային աճի կաղնիներ, դրանց ուղեկցող այլ ծառատեսակներ՝ թխկիներ, հացենիներ։ Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` նախնական տվյալներով այրվել է 80 հա մակերես:
Սեպտեմբեր 05, 2017 at 16:57