ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

ՀՀ կառավարություն

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու անհրաժեշտությունից ելնելով ՀՀ կառավարությունը որոշել է դրա մեկուսացման նպատակով գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի եւ ցանկապատի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ այդ աշխատանքի իրականացման համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 31650.0 հազար դրամ։ Այնուհետեւ, առաջիկա վեց ամսվա ընթացքում, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ բնապահպանության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները պատրաստելու են համատեղ որոշում, որով վերջնական լուծում է տրվելու թունաքիմիկատների ոչնչացման գործընթացին։ Տիգրան Սարգսյանը նաեւ նշել է, որ խնդիրը ՀՀ նախագահի անմիջական հսկողության տակ է։ Ուշադրության է առնվել այն փաստը, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բանակցություն է սկսել միջազգային կազմակերպությունների եւ դոնոր երկրների հետ` ֆինանսավորելու թունաքիմիկատների ոչնչացման գործընթացը։

Մայիս 07, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր