Հայնրիխ Բյոլ հիմնադրամը հրավիրում է մասնակցելու «Կանաչ ակադեմիա 2017» դասընթացին

Հայնրիխ Բյոլ հիմնադրամը հրավիրում է մասնակցելու «Կանաչ ակադեմիա 2017» դասընթացին

ԷկոԼուր

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը հայտարարել է մասնակցության մրցույթ «Կանաչ ակադեմիա 2017» դասընթացին: Այս տարի այն կանցկացվի նոյեմբերի 25-29-ը՝ Աղվերանում:
«Կանաչ ակադեմիա»-ի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կքննարկվեն տնտեսական և սոցիալական մարտահրավերների կանաչ և գենդերային դեմոկրատական հեռանկարները։ Հնգօրյա միջոցառումը բաղկացած է լինելու մի շարք դասախոսություններից և քննարկումներից։

Ինչպե՞ս հասնել մշտակայուն խաղաղության, ի՞նչ հեռանկարներ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխակերպումը բացում տարածաշրջանի համար, կարո՞ղ է արդյոք տեղական բազմազանության, ինքնավարության, տնտեսության կենտրոնավարման, սեփականության հանրայնացման տեղային տնտեսությունն ինքնաբավ դարձնելու կանաչական տեսլականը դառնալ խնդրի լուծման այլընտրանք: Սրանք այն հարցերն են, որոնք կազմելու են Հայաստանի «Կանաչ ակադեմիա»-ի քննարկումների առանցքը:

Մրցույթին կարող են մասնակցել 1981-1997 թթ. ծնված ՀՀ քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են տարածաշրջանում: Խրախուսելի է ուսանողների, երիտասարդ ակտիվիստների, լրագրողների, գիտնականների և քաղաքական ու հանրային գործիչների մասնակցությունը, որոնք հետաքրքրված են կանաչ քաղաքականությամբ և քաղաքացիական ակտիվիզմով: Անգլերենի լավ իմացությունը ցանկալի է:

Հայտն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին (վերնագրում նշել Կանաչ ակադեմիա 2017):

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թ-ի հոկտեմբերի 16-ն է, մինչև 20:00:

Սեպտեմբեր 27, 2017 at 17:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր