ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է ընդունել նոր ռազմավարություն

ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է ընդունել նոր ռազմավարություն

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է ընդունել նոր ռազմավարություն` ապահովելու էկոհամակարգային մոտեցում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների կառավարման համար: «Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարություն» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է բնական ռեսուրսների կառավարման գործառույթները կենտրոնացնել մեկ լիազոր մարմնում ՀՀ բնապահպանության նախարարության հենքի վրա:

Նոր ռազմավարությունը առաջարկում է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների փաթեթ մթնոլորտային օդի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, կենսաբազմազանության, հողային ռեսուրսների, այդ թվում անտառների պահպանության ոլորտներում:
Ռազմավարության նախագիծը հրապարակված է www.e-draft.am կայքում:

Նոյեմբեր 16, 2017 at 16:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր