

ԷկոԼուր
«ԷԼԻՏ ՇԱՆԹ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ընկերության ռեստորանային համալիրում պահվող 11 տարեկան Դաշա արջը քնեցման միջոցով դեկտեմբերի 4-ին տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի: Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, կենդանաբանական այգում արջը կմնա մինչ կարանտինային շրջանիավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։
Արջի տեղափոխումը կատարվեց ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության ևմշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում անազատության մեջ պահվող արջերին առավել բարվոք պայմաններով տարածքտեղափոխելու գործընթացի շրջանակներում:
Դեկտեմբեր 05, 2017 at 16:35
