

ԷկոԼուր
Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի 2018թ. մարտի 13-ից: Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան Հայաստանը վավերացրել է ՀՀ 2017 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-130-Ն օրենքով։ Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայաստանը 85-րդ երկիրն է, որը վավերացրել է Մինամատայի կոնվենցիան։ Սույն թվականի դեկտեմբերի 13-ին Մինամատայի կոնվենցիայի վավերագիրն ի պահ է հանձնվել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, ով կատարում է սույն Կոնվենցիայի Ավանդապահի գործառույթները։
Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անտրոպոգեն արտանետումներից և արտազատումներից:
Հայաստանում սնդիկով աղտոտման հիմնական աղբյուրներն են` հանքարդյունաբերությունը, քարածխով աշխատող ՋԷԿ-երը, ցերեկային լամպերի արտադրությունը, ցեմենտի արտադությունը:
Սնդիկը կայուն աղտոտիչ է, սնդիկով թունավորվածներն ունենում են ուղեղային ու նյարդաբանական վնասվածքներ և առողջական այլ խնդիրներ:
Դեկտեմբեր 26, 2017 at 16:30
