

www.armenpress.am
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նախարարի մամլո քարտուղար Վասակ Թարփոշյանը:
«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել: Այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասաց Վասակ Թարփոշյանը:
Աշոտ Մանուկյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 6-ին:
Հունվար 18, 2018 at 18:40
