Հայպետհիդրոմետը նշում է Համաշխարհային Օդերևութաբանական օրը

Հայպետհիդրոմետը նշում է Համաշխարհային Օդերևութաբանական օրը

ԷկոԼուր

Մարտի 23-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) Հայպետհիդրոմետ ծառայությունում նշվեց Համաշխարհային Օդերևութաբանական օրը:

«Հայպետհիդրոմետ»-ում կազմակերպվել էր տոնական արարողություն, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը, ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Հիդրոօթերևութաբանության ոլորտի Վետերան Գենադի Կոջոյանը: 

Ելույթով հանդես եկավ ՀՀ ՏԿԱԻՆ Հայպետհիդրոմետ ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը:

«Այս տարվա Համաշխարհային օդերևութաբանական օրվա թեման է` «Գիտելիքները կլիմայի մասին՝ որպես կլիմայական գործունեության հիմք», ինչն ընդգծում է հիդրոօդերևութաբանության կարևորագույն խնդիրներից մեկի՝ կլիմայի գիտական ուսումնասիրման խիստ  կարևորությունն ու հրատապությունը՝ վտանգավոր և անբարենպաստ հիդրոօդերևութաբանական երևույթների պատճառած կորուստներն ու վնասները նվազեցնելու առումով:

Այդ թեման առանձնապես արդիական է մոտակա տարիների համար, քանզի  ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին տասնամյակներում աճել է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների և կլիմայական էքստրեմումների հաճախությունը,  տևողությունը և ինտենսիվությունը, ինչը կարող է նպաստել անապատացմանը, ջրհեղեղների,  ձնահյուսերի  և  հրդեհների  առաջացմանը,  մթնոլորտում  թունավոր  գազերի  կուտակումներին,  վարակիչ հիվանդությունների տարածմանը, մորեխների  ներխուժումներին  և  այլն`   հանգեցնելով  մարդկային  զոհերի  և  տնտեսական  լուրջ  կորուստների», - ասաց
Լևոն  Վարդանյանը:

Նա նաև անդրադարձավ գլոբալ տաքացման վերաբերյալ ռիսկերին, ջրային, պարենային, էներգետիկ անվտանգության խնդիրներին, տարբեր կլիմայական սցենարներին:

Միջոցառման ժամանակ ՀՀ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի կողմից «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Վաչիկ Աբրահամյանին (Ապարանի օդերևութաբանական կայանի պետ), Հերմես Թադևոսյանին (Ախուրյանի գետավազանի հիդրոլոգիական կայանի պետ), Տատյանա  Դավթյանին (հիդրոլոգիայի կենտրոնի ջրային ռեսուրսների բաժնի պետ), Արմեն Բուռնուչյանին  (նյութատեխնիկական ապահովման ծառայության պետ) պատվոգրերով պարգևատրեց ՀՀ ՏԿԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը:

Շնորհակալագրով պարգևատրվեցին` Հերիքնազ Միրզոյանը (Արարատի օդերևութաբանական կայանի 2-րդ կարգի տեխնիկ), Վազգեն Այվազյանը (Դիլիջանի օդերևութաբանական կայանի 2-րդ կարգի տեխնիկ), Սերոժ Մարիկյանը (Վանաձորի օդերևութաբանական կայանի 2-րդ կարգի տեխնիկ), Գոհար Մկրտչյանը (Տվյալների հիմնապահեստի ծառայության տվյալների մուտքագրման բաժնի 2-րդ կարգի մասնագետ), Անահիտ Ենոքյանը (հեռահաղորդակցության ծառայության տվյալների փոխանակման բաժնի 2-րդ կարգի մասնագետ), Հասմիկ Քոչարյանը (Oդերևութաբանության կենտրոնի օդերևութաբանության բաժնի  1-ին կարգի մասնագետ), Եպրաքսի Գևորգյանը (հիդրոլոգիայի կենտրոնի պետական ջրային կադաստրի և           հաշվեկշռի բաժնի 1-ին կարգի մասնագետ), Լուսինե Վարդանյանը (քարտուղարության գլխավոր մասնագետ):

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ պարգևատրվեց Պլանատնտեսագիտական և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Մարգո Թանանյանը:

ՀՀ ՏԿԱԻՆ Հայպետհիդրոմետ ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն  Վարդանյանն իր հերթին շնորհակալագրերով պարգևատրեց Հիդրոմետ ծառայության աշխատակիցներ` Արտակ Մարտիրոսյանին (Սևան-Հրազդան գետավազանի հիդրոլոգիական կայանի գ.Հրազդան-դ.Հրազդան հիդրոդիտակետի դիտող), Լևոն Հովհաննիսյանին (Արփայի գետավազանի հիդրոլոգիական կայանի գ.Արփա-դ.Ջերմուկ հիդրոդիտակետի դիտող), Սիրան Այվազյանին (Քասախ-Սևջուր գետավազանի հիդրոլոգիական կայանի գ.Սևջուր-դ.Էջմիածին հիդրոդիտակետի դիտող), Սուսաննա Հարությունյանին (Աղստևի գետավազանի հիդրոլոգիական կայանի 1-ին կարգի տեխնիկ), Վալիկո Ջանոյանին (Տաշիրի օդերևութաբանական կայանի պետ),

Աշոտ Մակարյանին (Գավառի օդերևութաբանական կայանի պետ), Ժիրայր Գևորգյանին (Թալինի օդերևութաբանական կայանի պետ), Ալիսա Ղուկասյանին (Մեղրիի օդերևութաբանական կայանի պետ), Նաիրա Թարջումանյանին (Տվյալների հիմնապահեստի ծառայության տվյալների վերականգնման բաժնի 2-րդ կարգի մասնագետ), Սոնա Հովհաննիսյանին (Տվյալների հիմնապահեստի ծառայության տվյալների վերականգնման բաժնի 2-րդ կարգի մասնագետ), Լաուրա Գրիգորյանին (Հեռահաղորդակցության ծառայության տվյալների փոխանակման բաժնի 2-րդ կարգի մասնագետ), Արմենուհի Ղազարյանին (Հեռահաղորդակցության ծառայության տվյալների փոխանակման բաժնի 2-րդ կարգի մասնագետ), Սուսաննա Շահբազյանին  (Հիդրոօդերևութաբանական տվյալների ֆոնդի 1-ին կարգի մասնագետ), Գոհար Գուլոյանին (Օդերևութաբանության կենտրոնի ագրոօդերևութաբանության բաժնի 1-ին կարգի մասնագետ), Տարոն Ալեքսանյանին (Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի կլիմայի ուսումնասիրության բաժնի առաջատար մասնագետ), Ջամիլյա Բաբայանին (Օդերևութաբանության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի առաջատար մասնագետ), Արմենուհի Գևորգյանին (Հիդրոլոգիայի կենտրոնի հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի գլխավոր մասնագետ), Նարինե Դավթյանին (Քարտուղարության առաջատար մասնագետ), Աշոտ Աթոյանին (Հիդրոլոգիայի կենտրոնի հիդրոգրաֆիայի և հիդրոմետրիայի բաժնի գլխավոր մասնագետ), Հայկանուշ Ազիզյանին (Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի կլիմայի ուսումնասիրության բաժնի գլխավոր մասնագետ), Արմինե Գասպարյանին (Կենտրոնացված հաշվապահության գլխավոր մասնագետ), Աննա Ծառուկյանին (Օդերևութաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի և մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրման բաժնի պետ), Լարիսա Սիմոնյանին (Օդերևութաբանության կենտրոնի ագրոօդերևութաբանության բաժնի պետ), Միքայել Բաղդասարյանին (Տեխնիկայի կենտրոնի ստանդարտացման, չափաբանության և ստուգաճշտման բաժնի պետ):

Անանուն լեռնանցքի դժվարամատչելի բարձրլեռնային օդերևութաբանական կայանը, Հիդրոլոգիայի կենտրոնի պետական ջրային կադաստրի և հաշվեկշռի բաժինը ճանաչվեցին լավագույն ստորաբաժանումներ և պարգևատրվեցին շնորհակալագրերով:

Շարունակելի

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

Մարտ 23, 2015 at 14:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր