Նախատեսվում է ջրի սակագնի բարձրացում

Նախատեսվում է ջրի սակագնի բարձրացում

ԷկոԼուր

Նախատեսվում է ջրի սակագնի բարձրացում: Այս մասին ակնարկվում է  Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարության և ֆինանսավորման ծրագրում, որը  ՀՀ կառավարության  հավանությանն արժանացավ սույն թվականի հուլիսի 13-ին: «Ներկայումս, ջրի գործող սակագները բավականին ցածր են լիարժեք ծախսերից և չեն ծածկում նույնիսկ ՇևՊ (շահագործում եւ պահպանում) ծախսերը: «Հայջրմուղկոյուղի›› ՓԲԸ մասով սակագները չեն վերանայվել 2009թ.-ից ի վեր, 3ՏՋԿ («Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններ) համար՝ 2010թ.-ից:  Այդ կապակցությամբ, ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 883-Ն որոշման համաձայն սակագինը պետք է ներառի պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների ծախսերը, ինչը կապահովի ջրամատակարարման համակարգի նորմալ գործունեությունը և պահպանումը»,-մասնավորապես նշված է ծրագրում:

Կառավարության վերանշյալ որոշման կատարումը ապահովելու միջոցառումները` լրիվ ինքնածախսածածկող սակագնին անցման փուլի տևողությունը և ձևը, պետք սահմանվեն մինչեւ 2015թ. նոյեմբերը: Սակագների սահմանման վերաբերյալ տեղեկատվություն հանրությանը կտրամադրվի 2016թ-ի հունիսին:

Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարության և ֆինանսավորման ծրագիրը նախատեսված է 2016-2030 թվականների համար:

Օգոստոս 25, 2015 at 13:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր