«ԷկոԼուր» ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը՝ էկոլրատվության մարտահրավերների և ազդեցության մասին

«ԷկոԼուր» ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը՝ էկոլրատվության մարտահրավերների և ազդեցության մասին
«Կանաչ Գիրք» փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Մարի Սիմոնյանը և Անուշ Ալեքսանյանը զրուցում են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ, www.ecolur.org կայքի գլխավոր խմբագիր Վիկտորյա Բուռնազյանի հետ։
 
Զրույցի առանցքային հարցերն են եղել՝
 - Ի՞նչ է իրենից ներկայացնում Էկո լրատվությունը և ո՞րն է դրա հիմնական նպատակը։
 
- Էկո լրատվական ընկերությունները որքանո՞վ են զարգացած Հայաստանում, և դրանց առկայությունը որևէ դրական տեղաշարժ առաջացնո՞ւմ է։
 
- Արդյո՞ք կա բարդություն էկոլոգիական նորությունները լսարանին հասցնելու հարցում։
 
- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում էկո լրատվական նյութերը հասարակությանը լսելի և հասանելի դարձնելու համար։
 
- Հայաստանի էկո լրատվականները զիջու՞մ, թե՞ գերազանցում են արտասահմանյան էկո լրատվականներին։
 
- Ինչո՞ւ հասարակությունը պետք է հետևի էկո լրատվությանը, ի՞նչ «դրդապատճառներ» կան հետևելու համար։
 
- Որքանո՞վ են հավաստի հայաստանյան էկո լրատվության տրամադրած տեղեկությունները։ Ո՞ւմ կողմից են դրանք ստուգվում։
Փոդքասթը հասանելի է հետևյալ հղումով:
 
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։

Հուլիս 31, 2023 at 15:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր