

Մրցույթի պայմանները: «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում ստեղծված հանրային լրագրողների ցանցի անդամների համար։
Ժյուրին կդիտարկի Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Հանրային լրագրողների ձայնը» հարթակում հրապարակված ինչպես LILA ծրագրի շահառու բնակավայրերի, այնպես էլ խմբում ակտիվ այլ բնակավայրերի ներկայացուցիչների՝ 2024թ․ հունվարի 15-ից մինչև 2024թ․ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հրապարակած նյութերը, ֆոտոշարքերը, ակտիվությունը։
Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորոշիչներով: Կդիտարկվեն «Հանրային լրագրողների ձայնը» խմբում առնվազն 3 հրապարակում ունեցած անձանց նյութերը։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև դեկտեմբերի 15-ը մրցանակաբաշխության իրականացման համար:
Մրցույթի նպատակ: Խրախուսել հանրային լրագրության զարգացումը hամայնքներում։
Թեմատիկա։ Ուշադրություն կդարձվի կենսաբազմազանության պահպանմանը, համայնքի կլիմայական, էներգետիկ խնդիրներին, համայնքի զարգացման հնարավորություններին և խնդիրներին, գյուղատնտեսությանը, առօրյա սոցիալական կյանքին, տնտեսական խթաններին վերաբերող հրապարակումներն։
Մրցույթի անվանակարգերը
- Լավագույն բնապահպանական նյութ
- Լավագույն ֆոտոշարք/տեսանյութ
- Բնակավայրի լավագույնս ներկայացում
- Խմբում բարձր ակտիվություն
Մրցանակային պարգև
Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցրած անձանց համար։
Մանրամասների համար կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հոկտեմբեր 24, 2024 at 15:07