«Էկոլուր»-ը հյուրընկալեց Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի 7ա դասարանի աշակերտներին

«Էկոլուր»-ը հյուրընկալեց Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի 7ա դասարանի աշակերտներին

Սույն թվականի նոյեմբերի 13-ին «Էկոլուր» մամուլի ակումբում հյուրընկալվեցին Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի 7ա դասարանի աշակերտներն իրենց ուսուցչուհու՝ Լուսինե Թադևոսյանի գլխավորությամբ։

Էկոկրթական հանդիպման ընթացքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և փորձագետ Ռոզա Ջուլհակյանն աշակերտներին ներկայացրին Արարատյան դաշտի կլիմայական մարտահրավերները, Արարատյան արտեզյան ավազանի խնդիրները, Երևանի բնապահպանական վիճակը։ Սովորեցին խնդիրների լուծման հարցում լինել նախաձեռնող և հույսները չդնել միայն ուրիշների վրա։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նման ուսուցողական այցերն «Էկոլուր» կլինի շարունակական։

Նոյեմբեր 14, 2024 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր