

Մայիսի 25-ից մեկնարկեց Սևանա լճից Արարատյան դաշտի ոռոգման նպատակով ջրառը: Հունիսի 7-ի դրությամբ լճից բաց է թողնվել 24.158 միլիոն խմ ջուր: Ջրառի ընթացքում՝ հունիսի 8-ի դրությամբ, լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով՝ 1900.89 մ-ից հասնելով 1900.91 մ:
Ինչպես «ԷկոԼուր» մամուլի ակումբում մարտին կայացած «Ջրային ռեսուրսների ինստիտուցիոնալ կառավարումը կլիմայական քաղաքականության լույսի ներքո» փորձագիտական կլոր սեղանի ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, Ջրային կոմիտեն փորձելու է չանցնել ջրառի 170 միլիոն խմ-ի շեմը: Նշենք, որ 170 միլիոն խորանարդ մետր չափաքանակը Սևանա լճից ջրառի առավելագույն սահմանաչափն է, որը նախատեսված է օրենքով: Տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է ներհոսել 115.107 միլիոն խմ ջուր:
Հունիս 09, 2021 at 15:21