ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը 64 կողմ, 19 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այնուհետև հայտարարվեց ընդմիջում, որի ընթացքում  պատգամավորները կարող են հանդես գալ գրավոր առաջարկներով: Օրենքի նախագիծը այսօր պետք է ներկայացվի նաև երկրորդ ընթերցման: 

Օգոստոսի 16-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 168.244 միլիոն խմ ջուր: Լճի մակարդակը օգոստոսի 17-ի դրությամբ կազմում է 1900.67մ, նախորդ տարի նույն օրը այն կազմել է 1900.72մ: 

Օգոստոս 17, 2021 at 15:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր