Սեպտեմբեր ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակն իջել է 7 սմ-ով

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակն իջել է 7 սմ-ով

Սևանա լճի մակարդակը շարունակաբար իջնում է։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում լճի մակարդակն իջել է 7 սմ-ով։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900․31 մ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լճի մակարդակը ցածր է 13 սմ-ով։

Սեպտեմբերի 28-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 228․234 միլիոն խմ ջուր, իսկ Արփա-Սևան թունելով լիճ մուտք է եղել 90․640 միլիոն խմ ջուր։

Նշենք, որ սույն թվականի օգոստոսի 16-ից սկսած Սևանա լճից իրականացվում է հավելյալ ջրառ, որն այս տարի Ազգային ժողովը սահմանեց մինչև 240 միլիոն խմ՝ 70 միլիոն խմ-ով ավելի օրենքով սահմանված ծավալից՝ 170 խմ-ից։

525 միլիոն խմ տարողություն ունեցող Ախուրյանի ջրամբարում սեպտեմբերի 29-ի դրությամբ առկա է 88,6 միլիոն խմ ջուր, 91 միլիոն խմ տարողությամբ Ապարանի ջրամբարում՝ 7․02 միլիոն խմ, 70 միլիոն խմ տարողությամբ Ազատի ջրամբարում՝  9․85 միլիոն խմ ջուր, իսկ 24 միլիոն խմ ծավալով Մարմարիկի ջրամբարում՝ 1․86 միլիոն խմ։

 

 

 

 

Սեպտեմբեր 29, 2023 at 15:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր