Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կրկնապատկվի՝ 300 տոննայից դառնալով 600 տոննա

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կրկնապատկվի՝ 300 տոննայից դառնալով 600 տոննա

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կրկնապատկվի՝ 300 տոննայից դառնալով 600 տոննա, իսկ որսի իրականացման ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 15-ը։ ՀՀ կաառավարությունն այս մասին որոշումն ընդունեց 2023թ. սեպտեմբերի 5-ին կայացած նիստում:  

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է 2023 թվականի մայիսի 4-ից մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից։

Ըստ որոշման հիմնավորման՝ 2023թ. Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 տոննա չափաքանակ։ Մինչև 2023թ. սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 000 կգ (300 տոննա) սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է մայիսի 4-ից, փաստացի կնքվել է 8 պայմանագիր՝ 299943 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար: Որսի իրականացման վերջնաժամկետ էր սահմանվել 2023թ. սեպտեմբերի 1-ը:

Ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2023թ. սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2023թ. նոյեմբերի 15-ը՝ հնարավորություն ըձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունմամբ նախատեսվում է շուրջ 19 500 000 դրամ բնօգտագործման վճարի վճարում պետական բյուջե։

Հոկտեմբեր 05, 2023 at 13:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր